«Իմ ու Հայկ Մարությանի բանավեճը»․ Նաիրա Զոհրաբյանն անչափ զվարճալի տեսանյութ է հրապարակել


Նաիրա Զոհրաբյանը բավական ակտիվ է համացանցային հարթակում։ Նա երբեմն էլ կատարում է հումորային բնույթի հրապարակումներ, ինչն առաջ երբեք չէր անում, երբ ակտիվ քաղաքական գործունեության մեջ էր․ նա այդ ժամանակահատվածում հանդես էր գալիս  խրոխտ ելույթներով։

Այսօր նա  հումորային բնույթի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ երիտասարդ հումորիստները քաղաքական գործիչ Աբովյանի ակտիվ մասնակցությամբ ելույթ են ունենում և ներկայացնում Երևանի նախկին քաղաքապետ և Նաիրա Զոհրաբյանի հավանական հանդիպումը։

Ներկայացումն անչափ ծիծաղել է ստացվել և առաջ բերել նաև դահլիճի ծիծաղը։

Ներկայացումը տարիների վաղեմություն ունի, սակայն այն այնքանով է զվարճալի և ուշագրավ, որ այդ մասին հրապարակումը կատարել է հենց ինքը՝ Նաիրան, ով այդ պահին գտնվում է դահլիճում և ծիծաղում։

Արխիվային տեսանյութը հրապարակելով՝  Զոհրաբյանը կից գրել է․ «Իմ ու Հայկ Մարությանի բանավեճը»։ Նաիրա Զոհրաբյանի կողմից հանրայնացված զվարճալի տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!