Իմ ունեցած տեղեկություններով հրապարակած տեսանյութի սարսափելի ձայները ոչ թե այրվող զինվորներին են, այլ․․․


Դանիել Իոաննիսյանը, ով վերլուծական բնույթի գրառումներ հաճախ է կատարում։ Այս անգամ անդրադարձել է Ազատ գյուղի զորամասի ողբերգաական իրադարձությանը։

Իոաննիսյանը նշում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն Ռոբերտ Քոչարյանին պատկանող հեռուստաալիքի կողմից հրապարակված ահասարսուռ ձայներով տեսանյութում ոչ թե վառվող տղաների ձայններն են, այլ ողբերգության ծավալը գիտակցած ծառայակիցների կամ ծառայակցի։

«Իսկ, առհասարակ, ասեմ, որ նման տեսանյութ տարածելը լրագրողական էթիկայի հետ կապ չունեցող ծայրաստիճան տականքություն է։

Ճիշտ նույն կերպ, ինչպես գործում է իրենց տերը` հանուն իշխանության գալու անտեսել մարդկանց, հանրության ու պետության շահը»,- գրել է նա, այնուհետև հավելել, որ հայկական բանակին անհրաժեշտ են լուրջ ու էական փոփոխություններ, իսկ դրա տապալումը հանցագործություն է, քանի որ այն նոր հանցագործությունների է հանգեցնելու։

«Տղերքի հոգին լուսավոր լինի»,- գրառումն ավարտել է Դանիել Իոաննիսյանը։ Իսկ հետաքննությունն ընթանում է և առաջիկայում  կարծում ենք ամեն բան հայտնի կդառնա։


Понравилась статья? Поделиться с друзьями: