Նանե Իսրայելյանը որպես լրագրող առավել հայտնի դարձավ իր սկանդալային ռեպորտաժների արդյունքում։ Նա իր խոսքում և քայլերում ազատ է և առանց վարանելու բարձրաձայնում է ցանկացած անարդարություն։

Նրան հաճախ են հարցնում, թե արդյոք չի վախենում այդչափ համարձակություից, որին ի պատասխան Նանեն գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է․ «Այսօր ինձ հերթական անգամ հարցրեցին, թե չեմ վախենում իմ ծավալած գործունեությունից. Բա որ մի օր քեզ բռնեն։

Ասում է, ծպտյալ ընդդիմադիրի կարգավիճակը մատնող հայացքով էլ սպասում պատասխանին (մի օր պատասխան ես տալու հայացքով)։ Պատասխանս՝ Մի երկու տարի թինկը տված գիրք կկարդամ, ինձ սանատորիաներով մի սպառնացեք։ Չեմ վախենում։ Վախը թույլերի ապրելիքն է։

Լավ գործերի համար կարելի է անցնել կրակի ու սառույցի միջով։ Բանտը, զնդանն ու աքսորը կարող են վախեցնել միայն ինձ սպառնացող ոչնչություններին։

Իմ ուղին ընտրելուց առաջ ես իմացել եմ, որ հանուն ազատության կարող եմ քաշել նաև ազատազրկում։ Աստված օրհնի Հայաստան»։