Իմ լուսավոր աղջիկ…Սամվել Ալեքսանյանի կնոջ հուզիչ շնորհավորանքը հարսին


Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքը հանրության շրջանում բավականին հայտնի է, հատկապես գործարարի կինը՝ Շողերինան։ Նա ինսթագրամյան հարթակում մեծ ակտիվություն ունի։

Նրան հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով հաղորդակից լինում Շողերինայի առօրյա, աշխատանքային և կյանքի յալ մանրամասներին։ Բազմազավակ ընտանիքը բոլորովին վերջերս ամուսնացրեց որդուն։

Եվ այսպես, այսօր նրա հարսի՝ Ինգայի տարեդարձն է։ Եվ այդ գեղեցիկ առիթով Շողերինան գրառում է կատարել և ջերմորեն շնորհավորել նրան։

«Ինգո՛ւլ ջան, աղջիկը երբ գալիս է քեզ հարս, դառնում է քո աղջիկը, քո տղայի կեսը, տան լուսավոր կետը․․․ ինչո՞ւ լուսավոր, քանզի երեխան լույս է, իսկ նա դառնում է տան լույսը բերող ուժը։ Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ»,- գրել է Շողերինան։ Սկեսուրի նման ջերմ շնորհավորանքը շատերին  է հիացրել։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել մի քանի բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են Սամվել Ալեքսանյանի որդու շքեղ հարսանիքի ժամանակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!