«Իմ երազանքները մեկը մյուսի ետևից կատարվում են»․ ահա թե ինչ է ձեռք բերել Դուբայում Գոհար Ավետիսյանը


Գոհար Ավետիսյանը շարունակում է հանրությանը ներկայացնել իր շքեղ կյանքը։ Նա ուժեղ կամքի, նպատակասլացության կենդանի օրինակ է և շատ շատերի համար մոտիվացիա։

Նա հարյուր և ավելի ավելորդ քաշից կարողացավ ազատվել և հանրության աչքի առաջ վերածվեց կենդանի տիկնիկի։ Թեև այս ամենը մարդկանց թվում էր հեշտ և կարճ ժամանակամիջոցում, այնուամենայնիվ, Գոհարի համար դրանք տանջալից օրեր էին՝ լի դժվարություններով։

Այսօր դիմահարդարի համար այդ ամենը հաղթահարված է և այսօր ինքն էլ նայելով իր կերպարանքին հայելու առաջ՝ դժվարանում է ճանաչել սեփական անձը։

Նա նշում է, որ իր երազանքները մեկը մյուսի ետևից կատարվում են և դա միմիայն սեփական ջանքերի շնորհիվ։ Այս անգամ հայտնի դիմահարդարը պատմել է, որ Դուբայում ձեռք է բերել անշարժ գույք։

Նա այնտեղ արդեն ունի սեփական բնակարանը։ Գոհարը պատմել է, որ տարիներ առաջ երազել անգամ չէր կարող այս ամենի մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями: