«Իմաստագույն ժողովուրդը լավ գիտի, թե պատերազմը ժողովրդի գրպանը ով գցեց»․ Ստյոպա Սաֆարյան


Ստյոպա Սաֆարյանը հերթական անգամ քննադատել է ընդդիմադների ցույցերը և նրանց հրապարակախոսությունը։

Քաղաքական վերլուծաբանը ներկայացրել է Իշխան Սաղաթելյանի խոսքից մի հատված և կից գրառման մեջ ներկայացրել իր կարծիքն այդ մասին։ Իշխան Սաղաթելյանն օրերս ասել էր, որ իրենց պարտությունը ժողովրդի պարտությունն է։

Եվ ահա այս մասին Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «‎Իսկ երկրի, ժողովրդի և նրա հերոս զավակների պարտությունը ձերը չէր… Թռաք ու «‎որբ թողեցիք պարտությանը», չցանկացավ ժողովրդի հետ հավասար լացը, ցավը սրտում կրել այդ պարտության բեռը։

Ձեզ տարանջատեցիք այդ պարտությունից՝ փորձելով անազնվաբար անգամ ձեր վրա գցել առաջին պատերազմի հաղթանակի թիկնոցը ու ձեզ «‎հաԽթանակաՑ» երևակայել․ իբր դուք միշտ հաղթել եք, պարտությունը «‎ձերը» չէ’ պատկերացում չունենալով էլ, որ այս իմաստագույն ժողովուրդը առանց վերլուծաբանների ու քաղաքագետների էլ լավ գիտի, թե բանակցություններն ինչպես եք վարել, բանակն ինչ վիճակի մեջ եք պահել, պատերազմն էլ ժողովրդի գրպանը գցել։

Հիմա էլ փորձում եք ձեր պարտությունը փաթաթել ժողովրդի վզին, ում հետ հաղթանակը չկիսեցիք, պարտության ծանր բեռի տակից էլ թռաք։ Հանգիստ թողեք ձեր տանջված, լլկած ժողովրդին….»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!