Իբրև թե ՀՀ-ում ադրբեջանցիներ կան, որոնց կողմից իրականացվող արյունալի հանցագործություններ են սպասվում․ Սամվել Մարտիրոսյան


Այնպիսի ժամանկներում ենք ապրում, որ գրեթե ամեն բան հանրության շրջանում խուճապ է առաջացնում։ Իսկ թշնամին էլ հենց դա է ցանկանում։

Եվ հենց այդ գիտակցումը գոնե պետք է հասարակությանը զգոն պահի։ Թշնական պետությունը ամեն բան անում է և դիմում է ամեն քայլի, որպեսզի հանրության շրջանում սերմանի վախ և խուճապ․ չէ՞ որ հենց վախեցած և խուճապահար հանրությանը կարելի է հմտորեն կառավարել և կամք թելադրել։

Արդեն մի քանի օր է ինչ համացանցային տիրույթում անսովոր բովանդակությամբ հաղորդագրություն է շրջանառվում։ Հաղորդագրությունում պատմվում է, որ Երևանում տաքսի վարող վարորդը իբրև թե ադրբեջանցի է եղել և այլն։

Սամվել Մարտիրոսյանն արձագանքել է ակտիվորեն տարածվող այս նամակներին և հերթական անգամ բացատրել, որ տեղեկատվական պատերազմ է ընթանում և հորդորել լինել զգուշավոր և զգոն։

Թշնամին  սոցցանցերի միջոցով զանազան պատմություններ է տարածում, իբրև թե ՀՀ-ում առկա ադրբեջանցիների, նրանց կողմից իրականացվող արյունալի հանցագործությունների մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!