Ի՞նչ վտանգներ է ներկայացնում «բրիտանական» շտամ տեսակի կորոնավիրուսը երեխաների համար


Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Երկիրը պայքարում է համաճարակի դեմ։ Թագավարակը անհաշիվ կյանքեր խլեց, այդ թվում հայտնի դեմքերի։ Եվ 1 տարուց ավելի է ինչ աշխարհը պայքարում է այս համաճարակի դեմ, բայց դեռ լուրջ արդյունքներ չկան։

Ամիսներ առաջ Անգլիայում հայտնաբերվեց թագավարակի նոր մուտացված շտամ տեսակը։ Օրերս Ամերիկայի կորոնավիրուսի հարցերով զբաղվող մասնագետը՝ Մայքլ Օսթերհոլմը, եկել է այն եզրահանգման, որ կորոնավիրուսի նոր շտամ տեսակը մեծ վտանգ է ներկայացնում երեխաների համար։

Նա նշում է, որ մինչ շտամ տեսակի հայտնաբերումը երեխաները, հատկապես մինչև 15 տարեկանի շեմը, այսքան հաճախ ու ծանր չեն տարել վարակը։

Վարակի նոր տեսակը 50-100 տոկոսով ավելի վարակիչ է։ Ավելի վտանգավոր են մինչև 9 տարեկան երեխաների դեպքում, այն ախտահարում է թոքերը, աչքերը և կարող է առաջացնել սրտամկանի բորբոքում։

Շատ մասնագետներ են հանդես եկել հայտարարությամբ, որ ռիսկային գոտում շարունակում են մնալ մինչև 9 տարեկան երեխաները։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!