Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը․ Ոսկան Սարգսյան


Ոսկան Սարգսյանը, ով մասնագիտությամբ լրագրող է հաճախ է քաղաքական բնույթի հրապարակումներով հանդես գալիս և գրառումներ կատարում հիմնականում Հայաստանի ներքին քաղաքականության մասին։

Այս անգամ լրագրողն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին և մանրամասնելով հայնտել, թե ինչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը։ Ոսկան Սարգսյանը գրում է, որ երեսուն տարի վառարան է վառել և լավ գիտի, որ վառարանը բենզինով չեն վառում։

Լրագրողը նշում է, որ զինվորների մոտ՝ կացարանում «կպչան» է եղել։ Սարգսյանը բացառում է, որ հրամանատարը այդ մասին չի իմացել, այնուհետև նշում է, որ Նիկոլ Փաշինյանը չսպասելով քրեական գործի ավարտին վարկած է նկարագրում և կարծես ուղղորդում քննչական մարմնին։

Ոսկան Սարգսյանը հորդորում է մահացած զինվորների ծնողներին դիմել փաստաբաններին, որպեսզի վերջիններս որպես իրավահաջորդներ ընդգրկվեն գործին և ամեն քայլ կատարեն գործը չկոծկելու համար։

Հիշեցնենք, որ զինվորների կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհ են գնացել տասնհինգ զինծառայողներ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!