Վերջին շրջանում դաժան ու ողբերգական լուրերը կարծես գերակշում են։ Եվ նման բովանդակությամբ լուրերը շատ են աշխարհի բոլոր ծայրերում։

Իսկ համացանցն այն հարթակն է, որտեղ անմիջապես տարածում է գտնում աշխարհի բոլոր կետերով։ Օրերս Իգդիր քաղաքում տասնվեցամյա մի աղջնակ ինքնասպանության փորձ է կատարել։

Այն գործելու համար աղջիկը բարձրացել է շենքի տանիք, մայրը, տեսնելով դա, անմիջապես դիմել է փրկարարներին և օգնության է կանչել նրանց, ովքեր անմիջապես արձագանքել են և շտապ ժամանել, շենքի տակ պատրաստակամ, համապատասխան կահավորմամբ սպասել են աղջկան։

Երբ վերջինս նետվել է, մայրը բղավել է․ «Ի՞նչ դարդ ունես, այ անասուն։ Ամենալավ ուտելիքն ուտում ես, ամենալավ խմիչքը խմում»։ Մոր զայրույթից ու անհանգստությունից դրդված նման խոսքը հարուցել է ներկա գտնվողների զարմանքը։

Աղջկան հաջողվել է փրկվել և խորհուրդ է տրվել նրան մենակ չթողնել և կապ հաստատել հոգեբանի հետ։