«Ժողովուրդ ջան, այս պահին ահավոր վիճակ է․․․ամոթ է, շատ ամոթ, գրողը տանի ձեզ»․ Անահիտ Բախշյանը շատ է զայրացել․ ահա թե ինչ է պատահել


Անահիտ Բախշյանը, ով համացանցում ակտիվություն ունի և կարևոր հարցեր է բարձրացնում ու փորձում այն լսելի դարձնել, այս անգամ կրկին ահազանգող գրառմամբ է հանդես եկել և ցույց տվել, թե որտեղ է գտնվել այդ պահին և ինչ տեսարանի է ականատես եղել անձամբ։

Անահիտ Բախշյանը ներկայացրել է մի լուսանկար, որտեղ աղբամաններ են պատկերված և որ աղբամաններն ու հարակից տարածքը սարսափելի կեղտոտ վիճակում են գտնվում։

Տիկին Բախշյանը կտրուկ կերպով հորդորել է անհապաղ մաքրել Սևանի տարածքը։ Նա մասնավորապես գրել է․ «Ժողովուրդ ջան, այս պահին կանգնած եմ Սևանի թերակղզում աղբամաններից մեկի մոտ, ահավոր վիճակ է, թերակղզում բազմաթիվ այցելուներ կան։

Ըստ աղբի հենց կողքի ցուցանակի Սևանի մաքրության պատասխանատուն 2017-ին եղել է Վեոլիա հիմնադրամը։ Իսկ հիմա՞․․․ տեսնես ո՞վ է այս խայտառակ վիճակի պատասխանատուն։

Ամոթ է, շատ ամոթ, գրողը տանի ձեզ, մաքրեք Սևանի թերակղզու տարածքը, ծույլ և անբան պաշտոնյաներ։ Մաքրեք Սևանի թերակղզու տարածքը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: