Բնությունն իրական հրաշք է և հենց բնությունն է, որ ստեծում է աներևակայելի գեղեցկություն մարդու շուրջը։ Բայց և հենց բնությունն է, որը մարդու դեմ զայրույթը կարող է ցույց տալ ամենանողոք կերպով։

Բնությունն անկանխատեսելի է, որքան էլ զարգացած ժամանակներում ենք ապրում, այնուամենայնիվ, չկա որևէ տեխնիկական միջոց, որը կկարողանա ճշգրիտ հաշվարկել բնությունը և նրանում տեղի ունեցող երևույթները։

Մարդուն, որը նույնպես բնության մի մաս է, մնում է միայն խնամքով վերաբերվել բնությանը և շարունակել հիանալ նրա անձեռակերտ գեղեցկությամբ։ Այսօր անհավանական երևույթ է տեղի ունեցել Բրազիլիայում։ Ժայռը փլուզվել է նավակի վրա, որտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գտնվել։

Տեսանյութում հստակորեն երևում է՝ ինչպես են հարևան նավակից տեսանկարահանում ժայռի մեջ գտնվող լճակի գեղեցկությունը, անգամ լսելի է հնչո երաժշտությունը, որը խաաղությւոն է հաղորդում, և հենց այդ վայրկյանին տեղի է ունեցել ժայռի փլուզումը։

Զբոսաշրջիկները բղավում են և փորձում փրկության ելք գտնել։ Բրազիլական լրատվամիջոցները հայտնում են որ կան զոհեր և վիրավորներ։ Տեսանյութը՝ կից։