Սարգիս Գրիգորյանը, ով բնակվում է Ամերիկայում, տարբեր առիթներով մշտապես նշում է, որ հայրենիքն իր սրտում է և առաջիկայում հավանակնաությունը մեծ, որ բնակությունը կվերահաստատի Հայաստանում, բայց այս պահին իր գործունեությունն այնտեղ է։
Սարգսի ընտանիքում մեծանում են նրա երկու դուստրերը։ Նրանց դերասան հայրիկն ուղղակի պաշտում է։ Օրերս Սարգիսը մի հրապարակում է կատարել, որտեղ խոսել է հայրնեքի, հայրենասիրության և հայրենիքի հզորացման իր մոտեցումների մասին։
Նա մասնավորապես գրել է․ «Ընտանիքում է ծնվում և՛ հերոսը, և՛ դավաճանը․ նայած, թե ինչ ուշադրություն, ինչ չափի սեր, վերաբերմունք ու արժեքներ ես սերմանում որպես ծնող:
Դա ահռելի, ամենօրյա աշխատանք է: Ուստի ժամանակ չունեմ ուրիշներին դաստիրակելու, սովորեցնելու, փնովելու, ատելու, անիծելու կամ սրբացնելու: Ես խիստ զբաղված եմ աղջիկներիս մեջ լույս ներարկելով, որ մութը նրանց երբեք չպատի:
Համոզված եմ` դա՛ է աշխարհը փոխելու և այն ավելի լավը դարձնելու միակ ճանապարհը: Հ.Գ. Զբաղվիր քո առաջնային և կարևոր առաքելությամբ»։