Թուրք Էրդողանի միջնորդությամբ հայ զինվորը ողջ ու առողջ վերադարձավ տուն․․․


Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կանխատեսել չեն կարողանում նույնիսկ ամենափորձառու քաղաքագետները։

Բայց այն, որ օր օրի իրավիճակն է՛լ ավելի է թեժանում, դա տեսնում են բոլորը և բոլորովին հարկ չկա լինել քաղաքագետ, որ դա հասկանալի լինի։ Եվ հայերն այս պատերազմից անմասն չեն մնում։ Տիգրան Խզմալյանը հանրայնացրել է մի դեպք, որտեղ հայազգի Սմբատյան Սերգեյը գերեվարվել է, ով Թուրքիայի միջնորրդությամբ վերադարձվել է։

Խզմալյանը համեմատում է ռուս առաջնորդին և թուրք առաջնորդին միմյանց հետ և մեկնաբանությունները թողնում օգտատերերին։

Քաղաքագետը այս մասին մասնավորապես գրել է․ «Սա Սմբատյան Սերգեյն է՝ ուկրաինական «Ազով» գնդի հայազգի ռազմագերի, ում ռուսները փոխանակեցին իրենց գերիների հետ:

Փոխանակման երաշխավորն էր Էրդողանը: Այսինքն, թուրք Էրդողանի միջնորդությամբ հայ զինվորը ողջ ու առողջ վերադարձավ տուն, իսկ ռուս Պուծինի «խաղաղապահ» միջնորդությամբ մեր տղաներին բերում են մասնատված և գլխատված… Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: