Թուրքիայում փլատակներից հանել են մի քանի ամսական Վարդանին և նրա մորը


Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցածն իսկապես ցնցող էր։ Աղետալի երկրաշարժը հազարավոր կյանքեր խլեց։

Այս աղետի հետևանքով հազարավոր քաղաքացիներ հիվանդանոցներում են և բուժում են ստանում։ Թուրքիային և Սիրիային օգնության ձեռք են մեկնել մի շարք պետություններ՝ այդ թվում նաև Հայաստանը։ Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայում շվեցարական փրկարարների աշխատանքների արդյունքում փլատակներից դուրս են բերվել մի քանի ամսական տղա, ում անունը Վարդան է և նրա մորը՝ Յասմինին։

Սոցհարթակներում շրջանառավող նյութերի համաձայն մայրը և որդին ազգութամբ հայ են։ Մայրը և որդին ուղղակի հրաշքով են փրկվել․ նրանց ապրելու հավանականություը գրեթե զրո էր։ Այս պահի դրությամբ Թուրքիայում երկրաշարժից հայ զոհերի թիվը 9-ն է։

Փետրվարի 9-ին տեղի ունեցած աղետալի այս իրադարձությունը հարված հասցրեց երկու եկրների կարևորագույն մի շարք ոլորտներին։

Ըստ վերլուծաբանների հետևանքները երկրի համար երկար ժամանակ զգալի կլինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!