Թուրքիայի երկրաշարժի առաջին իսկ պահերից էլ սա ակնհայտ էր․․․ թե ինչպես դուրս կգա սրա տակից Էրդողանը, շուտով կտեսնենք․․․


Ստյոպա Սաֆարյանը Թուրքիայում տեղի ունեցածի մասին որոշ վերլուծական տարրեր է կատարել և գրառել մտքերը։ Քաղաքական վերլուծաբանը մասնավորապես գրել է․ «Թուրքիայում երկրաշարժի առաջին իսկ պահերից ակնհայտ էր, որ երկիրը, այն էլ նախընտրական շրջանում, թևակոխում է տուրբուլենտութէան շրջան։

Պատերազմներին ու նման մասշտաբի բնական/տեխնոգեն աղետները լուրջ փորձություն են, որոնք բոլոր կողմերից այնպիսի հզոր լուսարձակներ են գցում պետական ինստիտուտների ու հասարակական բոլոր համակարգերի վրա, որ դրանցում առկա փոքրագույն դեֆեկտն իսկ ցուցադրվում է իր կատարելությամբ։ Մենք այդ փորձությունները մեծ իմաստությամբ քանիցս անցել ենք….

Վերջինը 2020 թվական էր, երբ պետության փլուզմանը 5 րոպե էր պակաս… Ու փառք տանք ժողովրդական իմաստությանը… Բայց դառնանք Թուրքիային։ 11֊12 բալ ավերչությամբ երկրաշարժը կատակ չէ։ Այդպիսիք տեղի են ունենում մոլորակի շատ քիչ վայրերում, իսկ նույն վայրում կրկնելիությունը հարյուրամյակների խնդիր է։

Ու այն ցնցել է ոչ միայն ընդարձակ տարածաշրջանը, այլ պետությանը. զոհերի ժամ առ ժամ աճող թիվ, ինչը հատկանշական ու սպասել էր, տասնյակ հազարավոր վիրավորներ, ավերված քաղաքներ, կոլապսի ենթարկված ու արձագանքելու կարողության արդյունավետությունը կորցրած պետական ինստիտուտներ, սառնամանիք, անտուն մնացած միլիոնավոր մարդիկ…

Այս ամենը մեծացնում են սոցիալ-տնտեսական ու քաղաքական ներքին ճնշումները… Թե ինչպես դուրս կգա սրա տակից (կամ դուրս չի գա) Էրդողանը’ շուտով կտեսնենք….»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!