Թուրքերը «հարձակվել են» Քիմ Քարդաշյանի վրա՝ Ցեղասպանության մասին գրառման համար


Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է լուսանկարներ հրապարակել հայաստանյան իր այցից։ Նա քրոջ՝ Քորթնիի և նրա երեխաների հետ այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ինչից հետո նրանք այցելել էին Ցեղասպանության թանգարան։

Հրապարակված լուսանկարին կից Քիմը գրել է․ «Ցեղասպանության թանգարանի այցելությունը չափազանց էմոցիոնալ են։ Տեսած բոլոր լուսանկարներից և հրապարակված գրականությանը ծանոթանալուց հետո չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ ժխտում են, որ նման բան է տեղի ունեցել։ Մենք երբեք չենք մոռանա 1,5 միլիոն սպանված հայերին»։ Գրառումն ավելի քան 1 մլն հավանում և 6500 մեկնաբանություն է հավաքել՝ անտարբեր չթողնելով նաև թուրքերին։ Թուրք օգտատերերը «հարձակվել են» Քիմի վրա՝ քննադատելով նրան։ «Հանեք դիմակները և հիշեք Ղարաբաղը», «Մեր պատմությունում երբեք չի եղել ցեղասպանություն», «Դու չգիտես պատմությունը, հերիք է խաբես», «Ցեղասպանություն չի եղել։ Դադարեցրու վարկաբեկել թուրք ժողովրդին և Թուրքիայի պատմությունը»,- գրում են թուրք օգտատերերը։

Մյուս օգտատերերի մեծամասնությունն աջակցել է Քիմին՝ նշելով, որ իր հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, կհպարտանար իրենով, եթե ողջ լիներ։ Հետևորդները շնորհակալություն են հայտնել Քիմին իր դիրքորոշման և պայքարի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!