Թեստ. Ընտրեք Արևը և պարզեք ձեր անձի դրական կողմերը


Արև 1

Դուք միշտ  դրական եք մտածում  և  աշխարհը գունավոր եք տեսնում:  Գիտեք  ինչպես հաղթահարել ձախորդությունը եւ թույլ չտալ որեւէ մեկին կամ որեւէ բան խանգարել ձեզ: Դուք բնավորությամբ  բարի և  հանգիստ մարդ եք,  նախընտրում եք լռել, որպեսզի չվիրավորեք  ուրիշներին: Այս արևը նախընտրողները  շփվող մարդ են ձգտում են  իրականացնել  երազանքները:

Արև 2

Անձնական տարածք եւ հարգանք շատ կարևոր են ձեզ համար: Ձեզ դուր չի գալիս մարդկանց մեծ խմբի մեջ լինելը, նաև երբ մյուսները միջամտում են ձեր կյանքին կամ  խնդիրներին: Դուք սիրում եք  ազնվությունը,  շատ բարի եւ հարգալից եք,  նրբագեղություն և   բարություն եք  ցուցաբերում, բայց զգույշ եղեք՝ շատերը դա օգտագործում են: Լավ է, որ  հետևում եք ձեր վեցերորդ զգայարանին:

Արև 3

Դուք հետաքրքրասեր անձնավորություն եք, ով սիրում է սովորել ամբողջ ժամանակ: Դուք չեք վախենում արկածախնդրությունից: Նախընտրում եք  ճշմարտությունը, որի  համար էլ   ուրիշները սիրում են ձեզ: Դուք ունեք  առաջնորդական հատկանիշներ:

Արև   4

Ձեզ համարում եք  էներգետիկ անձնավորություն: Դուք ունեք մի քանի գաղափարներ, որոնք ցանկանում եք միաժամանակ իրականացնել: Մարդիկ չեն կարող հավատալ այն ուժին, որը գալիս է ձեզանից, բայց նրանք չգիտեն, որ դա պայմանավորված է կյանքի մեծ փորձառության շնորհիվ: Դուք մի մարդ եք, ով կյանքում մեծ նպատակներ ունի, եւ երբեք  չի ընկճվում խնդիրներից:

Արև  5

Դուք  իսկապես անկեղծ հետաքրքրություն ունեք ուրիշների հանդեպ, եւ  պատրաստ եք նրանց օգնել իրենց՝ դժվարությունների ժամանակ: Սիրում եք օգնել նրանց, ովքեր իրոք դրա  կարիքն ունեն:  Ձեր ներդրումները՝  մեծ կամ փոքր, լույսի ճառագայթներ են, որոնք ցույց են տալիս ձեր սրտի մեծությունը եւ ոգեշնչում ուրիշներին:

Արև  6

Դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք, եւ մարդիկ սիրում են ձեզ հետ լինել: Ձեզ դուր է գալիս լավ ժամանակ անցկացնել եւ վայելել  անգամ մանրուքները: Քաջ գիտակցում եք, որ յուրաքանչյուր խոչընդոտ մեկ նոր  քայլ է սովորելու  համար, եւ դուք դա ընդունում եք: Դուք շատ հոգատար մարդ եք:

Արև  7

Դուք ունեք շատ նպատակներ եւ պայքարում եք նրանց համար: Դուք մեծ մարտիկ եք, ով շատ բան է ապրել կյանքում, բայց շարունակում է առաջ շարժվել, անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեն  մյուսները: Դուք դրական ազդեցություն ունեք ուրիշների վրա:

Արև 8

Դուք չեք սիրում վիրավորել ուրիշներին կամ վիրավորվել:  Չնայած սերը շատ կարևոր է ձեզ համար,  սակայն դուք հակված եք նրան, որ  ձեր երազանքներն առաջնահերթություն են: Բայց, իհարկե, նաև երազում եք  նրա մասին, ում իսկապես սիրում եք:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!