«Թեման փակեք, Ֆեյսբուքը դրա քննարկման տեղը չէ․ ես սա համարում եմ ռազմագերիների հարազատներին կեղտոտ խաղի մեջ մտցնելու հնարք․․․»․ Ստյոպա Սաֆարյան


Երեկվանից մեծ աղմուկ բարձրացրած Ալեն Սիմոնյանի անմիջական մասնակցությամբ տեսանյութը հանրությանը կրկին իրարանցման ենթարկեց։

Քննարկումներն ու քննադատական խոսքերը թեժ են և վիճահարույց։ Այս մասին արդեն հասցրել են խոսել մի շարք հայտնի մարդիկ, գործիչներ, օգտատերեր և այլք։

Ստյոպա Սաֆարյանը գերիների վերաբերյալ իր մի քանի գրառումներից հետո կատարել է ևս մեկ գրառում, որտեղ առաջարկում է փակել այս թեման և այլևս չանդրադառնալ՝ համենայն դեպս նման հարթակներում, քանի որ այն այլ նշանակություն է հետապնդոմ և որ այդ թեման համացանցային հարթակներում քննարկման թեմա չէ։

Քաղաքական վերլուծաբանը մասնավորապես գրել է․ «Ռազմագերիների թեման փակեք։ Ֆեյսբուքը դրա քննարկման տեղը չէ։

Ես սա համարում եմ ռազմագերիների հարազատներին կեղտոտ խաղի մեջ մտցնելու հնարք’ նախ ռազմագերիներին հանրային մակարդակով քննադատելու, ապա նրանց հարազատներին հասարակությանը և պետությանը դեմ հանելու հեռահար նպատակներով։ Մի տրվեք դրված խաղին։ Միայն համերաշխություն։ Ուրիշ ոչինչ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: