Ընտրեք ժամացույցը և իմացեք ձեր հոգեվիճակը


Այս հետաքրքիր թեստը բնորոշում է ձեր ներկայիս հոգեվիճակը։ Առանց մտածելու և վերլուծելու ընտրեք ժամացույցներից մեկը՝ այն, որը ձգում է ձեզ։

1․ «Ինչ տարբերություն»

Վախենում եք մեծանալ և փորձում եք հնարավորինս երկար մնալ թեթևամիտ և անհոգ։ Յուրաքանչյուրիս մոտ մանկական հատկանիշներ կան։ Կարևորը՝ չափը չանցնելն է։

2․ «Հոսող ժամացույց»

Ժամանակը հոսում է մատերի արանքով, ոչինչ չեք հասցնում և չգիտեք՝ ինչն անել, ինչը՝ ոչ։ Հաստատ արձակուրդ գնալու ժամանակն է։

3․ «Մի կտոր ժամանակ»

Ձեզ զայրացնում են չնչին բաների համար անհանգստացնող մարդիկ։ Չեք սիրում դատարկ խոսակցությունները։ Այդչափ խիստ մի եղեք և ժամանակ հատկացրեք ուրիշներին։

4․ «Ուրախ ժամացույց»

Լավատես եք և բարության շողքեր եք տարածում շրջապատի վրա։ Ձեր էներգիան կբավականացնի, որ ամեն ինչ իրագործեք։ Ձեր կյանքում մոտ ապագայում դրական բան է տեղի ունենալու։

5․ «Ավազի ժամացույց»

Երևում է, որ մնացել եք անցյալում և չափազանց հաճախ եք տրվում հիշողություններին։ Եկել է հինը բաց թողելու և ապագային տրամադրվելու ժամանակը։

6․ «Թռչող թիթեռնիկներ»

Արդեն որքան ժամանակ է՝ ձեզ ինչ-որ բան հանգիստ չի տալիս՝ որևէ մտածմունք կամ խնդիր։ Գուցե ոչ մի կերպ չեք կարողանում ինչ-որ կարևոր որոշում կայացնել։

Րոպեները թիթեռնիկների պես չվում են։ Ավելի խիզախ եղեք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!