Ընտրեք այս նախշերից մեկը և պարզեք ձեր իրական «ես»-ը


Հոգեբանության մեջ թեստերը բազմազան են և տարաբնույթ։ Թեստերով աշխատել սիրում են թե՛ հոգեբանները, թե՛ այցելուները։ Մոտեցումն արդյունավետ է և առանձնակի հետաքրքիր։ Առաջարկում ենք մի թեստ, որ կօգնի բացահայտելու, թե ինչպիսին է քո իրական «ես»-ը։

Պարզելու համար անհրաժեշտ է ներկայացված վեց նախշերից ընտրել մեկը։ Եթե ընտրել եք 1-ին նախշը, Դուք բազմակողմանի զարգացած մարդ եք։ Սիրում եք տարբեր հոբբիներ ձեռք բերել։ Հատուկ կանոններ չունեք՝ գործում եք իրավիճակի համաձայն։ 2-րդ պատկերն ընտրողները դյուրագրգիռ, շուտ բորբոքվող անձիք են։ Դուք անհամբեր եք։ Եթե պետք է սպասել, ապա դժվար կլինի այդ ընթացքում հիմարություն չանել։

Երրորդ պատկերի ընտրողները կոպիտ մարդիկ են, երբեմն էլ ինքնամփոփ, լուռ, ամաչկոտ։ Արագ կարող եք հոգնել շփվելուց։ 4-րդ նկարն ընտրում են լուրջ, ճշգրիտ մարդիկ։ Երբեք անհապաղ որոշումներ չեք կայացնում, հակված եք կշռադատել, պլանավորել։

Կարող եք լինել հիանալի բժիշկ։ Ստեղծագործ անհատակությունները անպայմանորեն կընտրեն 5-րդ նախշը։ Օժտված եք վերլուծական մտածողությամբ։ Ձեր ֆանտաստիկ երևակայությունը ձեզ եզակի անձնավորություն է դարձնում և առանձնացնում բոլորից։ 6-րդ նախշը հավանողները մելամաղձոտ են։

Հաճախ չեն հավատում իրենք իրենց։ Առավել հաճախ սկսում եք գործերը, սակայն հազվադեպ եք ավարտին հասցնում։ Դուք ներսում դատարկություն եք զգում։ Վախենում եք դավաճանությունից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!