Ընկերոջ գնահատանքի խոսքը պատմաբան Արտակ Մովսիսյանի ծննդյան օրվա առիթով․«ՄԵՐ Արտակն այսօր մեզ հետ չէ ու սա իմ գիտակցության մեջ չի տեղավորվում»


Հայագետ Արթուր Բաբայանն իր սոցհարթակում հիշեցնում է, որ այսօր մեր իրականության բացառիկ պատմագետներից մեկի՝ Արտակ Մովսիսյանի ծննդյան օրն է։ Նա գրում է․

«Այսօր, ապրիլի 10-ին, ընկերոջս՝ հայ մեծ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Արտակ Մովսիսյանի ծննդյան 51 ամյակն է։ ՄԵՐ Արտակն այսօր մեզ հետ չէ ու սա իմ գիտակցության մեջ չի տեղավորվում։

Գիտական այն ահռելի ժառանգությունը, որ Արտակը թողեց սերունդներին՝ ահռելի է։ Բուհական ու դպրոցական դասագրքերում տեղ գտած հայոց հնագույն ծագումնաբանության ճշգրտումներով փաստարկումները՝ սերունդներ կրթելու համար՝ բացառիկ կարևոր է։

Արտակի վաստակն իսկապես ահռելի է։ Նա իր կարճ կյանքում ավելին արեց քան ողջ պատմության ինստիտուտը վերջին 30 տարիների ընթացքում։ Ծնունդդ շնորհավոր, Արտակ ջան։

Ով քեզ ճանաչել է նրանց համար դու ապրում ես․ մեզ հետ ես։ Ով քեզ ճանաչել է՝ մտածում է, որ հիմա կարող է զանգես կամ սրճարանում նստած ժամանակ հանկարծ դիմացից ժպտալով մոտենաս»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!