Ընկել է հանուն հայրենիքի և իր բոլոր երազանքներն ու նպատակները նվիրել հայրենի հողին․ անմահացած հերոսի կիսատ մնացած նպատակները


Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու վառ պահենք նրանց անունը, հիշատակը։ Լավ սերտենք նրանց գործը և սերունդներին այդ գործով, այդ գաղափարախոսությամբ դաստիարակենք, որ վաղվա սերունդը գերազանց գիտենա հայրենիքի արժեքը, յուրաքանյուր սանտիմետր հողի գինը։

Անմահացած հերոս տղաներից է Սամվել Հարությունյանը։ Նա ծնվել է 2000 թվականին։ Ընտանիքի միակ տղան էր, ունի երկու քույր։ Արվեստի մեծ սիրահար էր։ Գեղեցիկ նկարում ու պարում էր։ Սիրում էր ֆիլմեր, երաժշտություն։ Սամվելը «Լայֆ Դենս Քրյու» սան էր։

Մասնակցություն է ունեցել մի շարք ֆիլմերում, տեսահոլովակներում, մասնակցել է պարային մրցույթների, որտեղ մշտապես պատվավոր հորիզոնակններ է զբաղեցրել։ Անչափ բարի, նրբանկատ, լավատես, շրջապատի ոգին էր։ Նրան սիրում էին բոլորը, բարձր գնահատում ՄԱՐԴ տեսակը։ Սամվելը նպատակասլաց տղա էր։

Նրա համար փակ դռներ չկային, նա հաստատակամ քայլեր էր ձեռնարկում նպատակին հասնելու համար։ Ապրում ու վայելում էր կյանքի ամեն վայրկյանը։ Կենսասեր անհատ էր։ Մինչ ծառայության մեկնելը ընդունվել էր ՃՇՀԱՀ-ի դիզայն բաժինը։

Ցանկանում էր մասնագիտանալ այդ ոլորտում, բայց ցավոք սրտի նրա անունը մնաց ընդունվողների ցուցակում։ Ծառայել է Մարտակերտում և ընկել հանուն հայրենիքի և իր բոլոր երազանքներն ու նպատակները նվիրել հայրենի հողին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!