Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երտասարդական առաջնության հաղթող


Իսպանիայի Պոնտեվերդա քաղաքում  ընթանում է  ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճում մասնակցում էր նաև Հայաստանը: Այնտեղ մեկնած մեր հավաքականը ներկայացնում էր  9 մարզիկ, ովքեր Հայաղտան բերեցին   1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

 

Եվրոպայի  երիտասարդական առաջնությունում մեր ոսկե մեդալ  նվաճեց 72 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշ  Մալխաս Ամոյանը։ Նրան վերջին կարևորագույն գոտեմարտում հաջողվեց  հաղթանակ տանել  մոլդովացի ըմբիշ  Միհայ Պետիչինի նկատմամբ՝ ընդ որում 8-0 հաշվով։ Ամոյանը մրցույթի ընթացքում տարել է տարել 4 հաղթանակ:

Դե իսկ մեր մյուս մասնակիցներից Հայկ Մելիքյանին՝  67 կգ բաժին հասավ արծաթե մեդալը, իսկ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հարություն Մանուկյանը, Հրաչյա Մարգարյանը,  Գեղամ Գալստյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Արման Ավագյանը, Մհեր Մարկոսյանը, Կոլյա Հարությունյանը  և  Աշոտ Ռուշանյանը  կպայքարեն  մյուս՝  ազատ ոճի մրցումներում: Մաղթենք նրանց հաղթանակներ:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!