Էրիկ Գրիգորյանն ամփոփել է իր  պաշտոնավարման մեկ տարին


Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  այսօր ներկայացրել  է  մինչ այժմ իրականացված քաղաքականության ուղղությունները բնապահպանության ոլորտում:  2018 թ. հունիսի 1-ից մինչև այսօր արդեն հաստատվել է 20,27 մլրդ դրամ արժեքով 14  տաբեր դրամաշնորհային ծրագրեր:
Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնավորման մեկ տարին լրանալու առթիվ նա սաուլիս է հրավիրել և  ամփոփում է մինչ այժմ նախարարության կողմից  իրականցված  աշխատանքները:

Էրիկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել իրենց գործունեությունից և  շեշտել, որ առաջին անգամ  կատարել են սովետից մնացած շինությունների և իրերի   գույքագրում:

Շատ մեծածավալ աշխատանք է կատարվել ոլորտի ամենատարբեր խնդիրների  ուսումնասիրության հարցում, այդ թվում  նաև օրենսդրական մշակման առումով:

Նախարարը մատնանշել  է նաև Սևանա լճի հետ կապված խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է  Սևանի ձկների հետ կապված  խնդիրների և առաջիկայում կատարվելիք աշխատանքների մասին: Ցանցավանդակների հետ կապված նախարարությունն արդեն  համագործակցում է ՊԵԿ-ի հետ:

Ամփոփելով ասուլիսը  նախարարը ընդգծել է. պետք է լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնեն ոլորտում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!