Այս օրերին Ուկրաինայի համար ծանր շրջան է։ Այս մասին համացանցային իր հարթակում խոսել է Նաիրա Զոհրաբյանը, ով մատնանշել է ուկրաինական պառլամենտում կայացած նիստը, որտեղ երկրի օրհասական կարևորագույն քննարկումները թողած քննարկում են էնդեմիկ մեղուների համար բազա ստեղծելու մասին օրենքը։

Զոհրաբյանը մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ ուկրաինացի պատգամավորը քննադատում է գործընկերներին։

Նաիրան գրել է, որ Ուկրաինայի համար ճակատագրական այս օրերին երկրի պատգամավորները ռադայում անհեթեթություն են քննարկում։ Արևմտյան երկրները էվակուացնում են իրենց դիվանագետներին, Բայդենն անգամ հայտարում է Ռուսաստանի կողմից հարձակման ժամը, բայց արի ու տես, որ ուկրաինական ռադայում քննարկվում է ուկրաինական հատուկ սորտերի մեղուների էնդեմիկ բազա ստեղծելու հարցը։

Պատգամավորներից մեկը՝ Իլյա Կիվան, անմիջապես դահլիճից տեսանյութ է նկարահանել և քննադատել գործընկերներին։ Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Այս ճակատագրական օրերին Ուկրաինային հուզում է իր էնդեմիկ մեղուն:

Զորքերը բերված են 1-ին ռազմական տագնապի աստիճանի, Ուկրաինայի Ռադան քննարկում է մեղուների էնդեմիկ բազա ստեղծելու հարցը։ Մի խոսքով՝ էս սաղ բոլոլան Ուկրաինայի մեղվին չի»։ Մանրամասները՝ կից տեսանյութում։