«Էս նկարի տղային, ում չեմ ճանաչում, տեսնեիք ինչ արեց, կամավորների մեջ տեսա նաև մեր դերասաններից մեկին․․․»․ մանրամասներ


Համացանցային տիրութն օրեր շարունակ քննարկեց ու քննադատեց հայ հանրոթյանը անտարբերության համար։ Սակայն այս ֆոնին եղան մարդիկ, ովքեր կարողացան տեսնել նաև դրականը։

Բազմիցս փաստվեց այն հանգամանքի մասին, որ հարյուրավոր քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնել օգնել և գտնվել են այդ եռացող քարերի, մխի ու ծխի մեջ ձեռք մեկնելու ու սատար լինելու իրենց հայրենակիցներին։

Հարություն Մնացականյանն այս մասին իր օգտահաշվում գրել է․ «Էս նկարի տղային, ում չեմ ճանաչում, չգիտեմ ով է, տեսնեիք ինչ տիտանական աշխատանք կատարեց»։ Գրառման հեղինակը նշում է, որ տղան ծանր քարերն առանձ ձեռքերը պաշտպանելու բարձում էր բեռնատարի վրա, ամեն փլատակի տակ ուսումնանսիրում էր, մաքրում քարերը, որպեսզի տեսնի՝ արդյո՞ք մարդ կա այնտեղ, թե՝ ոչ։

Այնուհետև հավելում է, որ մի հհեռախոսային զրույց է լսել, որից հասկացել է, որ երիտասարդն այդ րոպեներին երեխա է ունեցել (հեղինակն այստեղ նշում է, որ հաստատ չի կարող ասել հենց այս երիտասարդն է հայր դարձել, թե այլ կամավոր)։ Կամավորական աշխատանքներ իրականացնողերի մեջ է եղել նաև դերասան Գևորգ Գրիգորյանը, ով գլուխը կախ արագորեն աշխատում էր և ահռելի օգնում ԱԻՆ-ի աշխատակիցներին։

«Ասում եմ՝ ճիշտ է մի կողմից էս վիճակում տժժացողներ ունենք, մյուս կողմից էլ այս տղերքի նման սրտացավ մարդիկ, լավ մարդիկ։

Շատ կուզեի, որ պետական մակարդակով այս տղային գոնե մի հատ շնորհակալագիր տան, իսկ եթե երեկ ինքն էր երեխա ունեցել, ճիշտ եմ հիշու , ապա վստահ եմ ապագայում իր հորով հպարտանալու շատ առիթներ է ունենալու իր երեխան։ Էսքանը»,- գրառումն ավարտել է Հարություն Մնացականյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!