«Էս իմ տունն ա․․․ ես ոչ մեկին վնաս չեմ տալիս․ թուրքի տուն եմ վառում»․ Աղավնոյում տանտերը տեսախցիկի առջև այրեցց իր տունը․ տեսանյութ


Անչափ ցավալի տեսանյութ է պտտվում համացանցային տիրույթում։ Այն նկարհանվել է Աղավնոյում, որտեղից կարճ ժամակահատվածում մարդիկ պետք է լքեն իրենց բնակավայրերը։

Բնակավայրեր, որոնց ստեղծման համար ջանք և եռանդ չեն խանյել մարդիկ, ստեղծել են իրենց տունը և լավ, թե վատ ապրել, արարել և փորձել շենացնել հնարավորության սահմնաններում։ Եվ ահա այսօր անբացատրելի է, թե ինչ է կատարվում մարդկանց հոգիներում։

Այս օրերին նրանք նախապատրաստվում են լքել իրենց հայրենի գյուղը․ հավաքում են իրերը, կահույքը և այն ամենը, ինչ ձեռք են բերել այս տարիների ընթացքում։

Ցավը, վիշտը, ափսոսանքը հոգիներում հավաքում են։ Նրանք 2 տարի առաջ մասնակցել են պատերազմին, պաշտպանել և պահպանել իրենց տունը, բայց․․․ Ահա տարածված տեսանյութում երիտասարդ տղան այրում է քսանութ տարիների ընթացքում կանգնեցրած տունը տեսախցիկի առջև։

Թե ինչ է զգում երիտասարդ տղան տունն այրելու պահին, անբացատրելիէ ուղղակի։ Տեսանյութը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!