Ֆուդբլոգեր Արուսիկ Հոխիկյանը, ով բավականին մեծ լսարան ունի, մի շատ կարևոր գրառմամբ է հանդես եկել։ Նա գրել է․ «Էս ադրբեջանցիներն են Շուշիում կազմակերպել ( լուսանկարը հաստատ վաղուց տեսած կլինեք)։

Նույն ոճով, էս նույն գործվածքներով մենք ենք մեր սեղանները մեր տոներին զարդարում, անունն էլ դնում ենք հայկական ու որպես հայկական նախշ սրանք ենք ընկալում՝ մեր իսկականը, իրական ազգային նախշերը դրանով մոռացության տալով։ Ֆեյսբուք մտնել չի լինում՝ ամենուր հանդեսներ են ու միջոցառումներ՝ սրանցով զարդարված ու ձևավորված։

Մշակութային կոտորած՝ մեր ձեռքերով։ Լավ, չիմանաք՝ ոչինչ, բա որ իմանալով եք անում, դրան ի՞նչ անուն տանք։ (Պատահական չեմ ասում։ Մարդիկ կան, ում զգուշացնում ես, քեզ կամ բլոկում են, կամ գրում են՝ ավելի էժան տարբերակ ասա՝ անեմ։ Եսիմ, մտածում եմ, կարող ա ազգությունն էլ ուրանան, ավելի ձեռնտու լինի։ Ո՞վ իմանա։

Մեջը օգուտ լինի, թե չէ ազգայինի մասին մտածել, բան, ի՞նչ կարիք կա …. )։ Մեկն էլ գրել էր՝ հիմա որ հայ ենք, մենակ հայկական նախշով զարդեր ու գործվածքներ պիտի օգտագործենք, ուրիշ չենք կարող։ Հիմա էս տեսակ մտածողներին պատասխանեմ՝ օգտագործեք ինչ կուզեք, ոնց կուզեք, երբ կուզեք, մենակ անունը մի դրեք հայկական։

Հազարամյակների քո մշակույթը ամեն տեսակ հորինված զիբիլի հետ մի խառնեք։ Հ.Գ. Ես էլ եմ ունեցել, բոլորն աղբաման են գնացել հենց էն պահից, երբ իմացել եմ իրական ծագումը»։