Էջմիածնում մկրտվել են նաև Քիմ և Քորթնի Քարդաշյանները․ հայտնի է կնքահայրը և եկեղեցական անունները


Հայաստանում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին մասնակից դառնալու համար հայրենիքոմ էր հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը՝ քրոջ՝ Քորթնիի և իրենց 7 երեխաների հետ։ Հոկտեմբերի 7-ին Քարդաշյաններն այցելել էին Էջմիածին, որտեղ մկրտել էին իր երեխաներին։ Արարողությունը տեղի էր ունեցել Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մկրտարանում։

Այսօր հայտնի է դարձել, որ երեխաներից բացի Էջմիածնում մկրտվել են նաև Քիմն ու Քորթնին։ 27-ամյա սարկավագ Նաիրի Սրապիոնյանը, ով նրանց կնքահայրն է դարձել, հայտնել է, որ Քիմն անվանակոչվել է Հեղինե, իսկ Քորթնին՝ Գայանե եկեղեցական անուններով։

Հիշեցնենք՝ Քիմի երեխաներից ամենափոքրը՝ Փսալմը, մկրտության ժամանակ անվանակոչվել է Վարդան, Սեյնթը` Գրիգոր, իսկ Չիկագոն` Աշխեն։ Նրանց կնքահայրը նույնպես Նաիրի Սրապիոնյանն է։

Հաճելի անակնկալ և հպարտության մեծ առիթ է բոլորիս համար, որ Քիմ Քարդաշյանը՝ որպես հայուհի, մկրտվել է պատմական հայրենիքի ամենասուրբ քաղաքում՝ Էջմիածնում։
Նշենք, որ Քարդաշյանների մկրտության մասին գրում է համաշխարհային մամուլը։ Հնարավոր չէ գտնել որևէ լրատվամիջոց, որը չի անդրադարձել դրան։ Կրկնակի հաճելի է, որ նման թեման ուշադրություն է սևեռում Հայաստանի վրա։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!