Էմմին շիկահեր․ ահա թե ինչպիսին է երգչուհին նոր կերպարում


Հայ երգարվեստի հրաշալի և անզուգական երգչուհիներից մեկը՝ Էմմին, այժմ բնակվում է Ամերիկայում։ Նա ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծանում են նրա երկու որդիները։

Երգչուհին երբեմն ցույց է տալիս ընտանեկան դրվագներ որդիների մասնակցությամբ։ Երգչուհին վերջին շրջանում բավականին պասիվացել է և հրապարակումներն այլևս պարբերական բնույթ չեն կրում։

Հայտնի արվեստագետների դուստրը վառ է պահում ծնողների՝ Դավիթ Բեգջանյանի և Նադեժդա Սարգսյանի հիշատակը և պարբերաբար նրանց մասնակցությամբ արխիվային  կադրեր է հանրայնացնում։

Էմմին շատերի համար նորաձևության, ոճի թելադրող է։

Իսկ արտաքին փոփոխությունների գնալը երգչուհու համար բարդ չէ։ Նա հաճախ է դիմում կտրուկ փոփոխությունների՝ կտրում վարսերը, փորձում վարսերի գունային վառ երանգներ և այլն։ Այս անգամ Էմմին շիկահեր է դարձել և հետևորդներին ներկայացել վառ կերպարով։

Շատերն են հավանել Էմմի նոր կերպարը և մեկնաբանություններում նշել, որ հրաշալի է ստացվել փոփոխությունը և որ փոփոխությունն անչափ սազում է երգչուհուն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!