Էմմին՝ Էլեգանտ ու շքեղ տեսքով. երգչուհու նոր հրապարակումները տեսնել է պետք. տեսանյութ


Սիրված երգչուհի Էմմին վայելում է ընտանեկան ջերմությունն ու իր կյանքն է՛լ ավելի գեղեցկացնում թեկուզ հենց իր շքեղ ու գեղեցիկ տեսքով։

Նա երկու որդիների մայրիկ է և երբեմն ընտանեկան ջերմագին հրապարակումներով է հանդես գալիս և հետևորդներին հաղորդակից դարձնում իր կյանքի ուշագրավ ու գեղեցիկ մանրամասներին։

Գեղեցկուհի երգչուհին նոր հոլովակ է ներկայացրել, որտեղ ինքն ուղղակի փայլում է իր շքեղ ու գեղեցիկ տեսքով։ Հոլովակում Էմմին  կրում է կարճ կարմիր զգեստ, որը չափազանց սազում է նրան։ Վերջերս երգչուհին փոխել էր նաև սանրվածքը և վարսերի երանգը։

Նոր հոլովակում արտաքին տեսքն ընդգծել է նաև կարմիր շրթներկով։ Նրա երկրպագուներն ուղղակի հիացել են երգչուհու տեսքով և մեկնաբանություններում ջերմագին խոսքեր հղել։ Հիշեցնենք, որ Ամանորից առաջ երգչչուհին ողջ ընտանիքով այցելել էր Հայաստան և երեխաների հետ գնացել Սյունիք և փոքրիկներին ցույց տվել գեղեցիկ հայրենիքը։

Իսկ վարը ներկայացված տեսանյութում կարող եք տեսնել Էմմիի նոր հրապարակումը և մի քանի այլ լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: