«Էդմոն Մարուքյանը դեռ հավատում է, որ ոտքի ենք կանգնելու, հետևաբար նա ծախված է․․․»․ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իրեն քննադատողներին և մեկնաբանել իր գրառումը


Օրերս Էդմոն Մարուքյանն ուրախությամբ հայտնել էր, որ բանակը համալրվել է ուղղաթիռներով և կից նշել, որ հավատում է, որ Հայաստանը ոտքի կկանգնի։

Քաղաքական գործչի այս հրապարակումը քննարկումների առիթ էր դարձել։ Որոշ օգտատերեր նույնիսկ անհիմն մեղադրանքներ են գրել, որը, մեղմ ասած, զայրացնող է, և այն աստիճան, որ Մարուքյանը մեկնաբանությունների հատվածում որոշել է պատասխանել որոշ օտատերերի։

Նա գրել է․ «Մի քանի տեղ տեսա, որ գրում են` «Էդմոն Մարուքյանն ուրախացել է, որ ՊՆ-ն ուղղաթիռներ է ձեռք բերել, ինչպես նաև դեռ հավատում է, որ ոտքի ենք կանգնելու որպես պետություն, հետևաբար նա ծախված է»:

Սարսափելի է պետության հանդեպ եղած այս նիհիլիզմի դոզան, որը վերջում նաև կոտրվում է պետություն ունենալուն հավատացողների գլխին:

Բայց, այո’, ոտքի ենք կանգնելու, որովհետև այլընտրանքը պետություն չունենալն է, իսկ նման ցանկություն, որ հայ ժողովուրդը պետություն չունենա, միայն թշնամու երազանքը կարող է լինել»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!