Աննա և Արմեն Էլբակյանների ընտանիքին սիրում և գնահատում են բոլորը։ Նրանց ընտանիքի ողբերգությունը ցնցեց շատերին։

Մարդիկ ապրումակցում և մինչ սրտի խորքը ցավում են այս տաղանդավոր ընտանիքի համար։ Աննա Էլբակյանը սրտի խոր հուզական թրթիռով է խոսում վաղամեռիկ որդու մասին։ Որդին՝ Էդգարը, միշտ կա, նրանց ընտանիքի անդամն է և նրանց հետ ասես արթնանում ու քնում է։

Նրա մասին միշտ են խոսում և դրանով ասես ապրեցնում Էդգարին, ով նույնպես անչափ տաղանդավոր երիտասարդ էր։ Մի առիթով դերասանուհին պատմել է ամուսնու զգացմունքներից։

Աննան նշել է, որ Արմեն Էլբակյանը չէր կարողանում ընդունել ու հաշտվել որդու կորստի հետ։ Մի անգամ նա դուրս էր եկել փողոց և փողոցում բղավելով խոսում էր Աստծո հետ․ «Եթե ճիշտ է, որ քո մոտ է իմ տղան, ինձ նշան տուր…»։

Աննա Էլբակյանը շարունակելով խոսքը՝ նշում է, որ Աստված տվել է այդ նշանը և բազմաթիվ անգամ ինքը հասկացել է, որ որդին հավիտենության մեջ է։