«Զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց․․․»․ Կարին Տոնոյան


Զոհված տղաների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում։ Ցույցերին ներկա է նաև Կարին Տոնոյանը, ով ելույթներով է հանդես գալիս, զրուցում և որոշակի մանրամսներով կիսվում հավաքվածների հետ։

Նա դիմելով ծնողներին՝ հայտարարելէ՝ ցանկացած մարդ ասես վտանգ է զգում՝ կարծելով, որ հանկարծ քաղաքական որևէ նպատակով չօգտագործվի։

Տոնոյանն իր խոսքում նշել է, որ իր որդին՝ Մենուան, ընկնելուց մեկ օր առաջ հեռախոսազանգ է ունեցել, զրուցել մայրիկի հետ և տարակուսանքով հայտնել, որ զորամասերում դավաճանություն է տիրում՝ տղաներին ուղղակի համոզում են կռվել, ասել է թե՝ գնալ մեռնելու, սակայն հողերը վաղուց հանձնված են։

Տիկին Տոնոյանը պնդում է, որ սոսկալի բան է կատարվել։ Հավելել է, որ նման դավաճանություն աշխարհը չի տեսել։

Նաև նշել է, որ Փաշինյանի դեմ քրեական գործ է պետք հարուցել, որպեսզի նա մեղավոր ճանաչվի, իսկ զոհված զինծառայողների ծնողները՝ տուժող կողմ։


Понравилась статья? Поделиться с друзьями: