Զոհված զինվորի վերջին գրառումը․ անասելի հուզիչ


Ինչպես արդեն տեղեկացրել էին գրեթե բոլոր լրատվականները՝ օրերս սահմանին մեկ վիրավոր և մեկ զոհ ունեցավ հայկական կողմը։

Բանն այն է, որ Ադրբեջանը հերթական սադրանքին էր դիմել։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Վարդենիսում։ Ընկած զինվորն ընդամենը տասնիննը տարեկան էր։ Նա Հրաչ Փիլիպոսյանն է։ Տասնիննամյա  տղան Բյուրականից է։

Մարեց ևս մեկ տան ճրագ, առհավետ մարեց և ևս մեկ մայր հավետ կարոտով ու արցունքով կշարունակի ապրել։

Հրաչ Փիլիպոսյանի ֆեյսբուքյան  էջն ուսումնասիրելիս՝ մի հրապարակում գտնվեց, որն այնքան հուզիչ է ու ակամայից աչքերդ արցունքով է լցվում։ Հրաչը լուսանկարներից մեկում փոքր եղբոր հետ է։

Լուսանկարը Հրաչը մակագրել էր՝ «‎Բռածիկ»։ Պարզվում է, որ ընկած հերոսը երկու փոքր եղբայր ունի, որոնց համար նա լավագույն օրինակ էր։

Երկու փոքր եղբայրների աշխարհն էր Հրաչը։ Ցավակցում ենք ընտանիքին և խոնարհվում հերոսի շիրիմին։ Հավերժ հիշատակ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!