Ալեքսանդր Սիրունյանը, ով հանդիսանում է փաստաբան և հաճախ է անդրադռանում տարաբնույթ հայտնի և ակտիվ շրջանառվող թեմաներին, այս անգամ գրառում է կատարել Ազատ գյուղի զորամասի հայտնի դեպքին։

Նա մի շարք գրառումներ է կատարել և այս մասին հայտնել իր սրտի ցավը։ Սակայն հերթական գրառման մեջ Սիրունյանը գրում է այն անիմաստ մեկնաբանությունների մասին, որտեղ օգտատերերը միայն մեղադրում են և ջանասիրաբար մեղավորներ փնտրում՝ նույնիսկ այրված, մահացած կամ ծանր վիրավոորում ստացած։

Ալեքսանդր Սիրունյանը մասնավորապես գրել է․ «Սկսվավ։ Մեռնելուս օրը չգիտեմ։ Զինվորն ա մեղավոր, որ փեջի մեջ բենզին ա լցրել։ Ասում ա Քննչական կոմիտեն։ Այսինքն, 2023 թվականին զինվորը տաքանում էր 1990 թվականի ժեշտի փեջով»։

Փաստաբանը առաջ է բերում անհեթեթ վարկածները և իր զարմանքը հայտնում այս ամենի մասին։ Այս պահին հետաքննություն է ընթանում և մեղավորները կպատժվեն արժանվույնս։ Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով տասնհինգ զոհ կա։