«Զինվորներն իմ որդիներն էին, իրենց իմ երեխաների նման սիրել եմ». ինչ են պատմում բնակիչները


Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասում տեղի ունեցածը անչափ ցավալի լուր էր, որով էլ սկսեց քաղաքացիների օրը։ Իրավիճակն ահասարսուռ է։

Պատկերացնել անգամ ինքնին մահ է, ուր մնաց թե հեշտորեն ընկալել եղելությունը։ Տղաների մասին պատմել է այդ տարածքում, զորամասին կից ապրող բնակիչներից մեկը։

Նա նշում է՝ նրանց հաճախ էր հանդիպում, տեսնում էր ինչպես են աշխատում, մարզվում և այլն։ Ազատ գյուղի բնակիչներից մեկը՝ Ավետիք Գրիգորյանը, պատմում է, որ նրանց հետ շատ մտերիմ է եղել։

Տղաները հաճախ են այցելել նրան։ Ավետիկքի համար կորուստն անձնական է։ «Այս զորքի զինվորներն իմ որդիներն էին»,– ասել է Գրիգորյանը՝ հուզմունքը կոկորդում խեղդելով։ նա նշում է, որ անչափ սիրել է տղաներին, ինչպես իր երեխաներին։ Հավելում է, որ շատ են իրեն զանգահարում, հարցնում եղելության մասին, բայց չգիտի, թե ինչպես պատասխանի։

Բնակիչները նշում են՝ որևէ պայթյունի ձայն չեն լսել, երբ արթնացել են առավոտյան, արդեն ամեն ինչ այրված են տեսել։


Понравилась статья? Поделиться с друзьями: