Զառա Արամյանին տեղափոխել են հիվանդանոց․ ինչ վիճակում է նա այժմ․ Զառա Արամյանի հեռախոսազրույցը․ տեսանյութ


Սիրված հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին Զառան խոսել է լրագրողի հետ և որոշակի մանրամասներ հայտնել հիվանդանոցում հայտնվելու պատճառների և իր առողջական վիճակի վերաբերյալ։

Հաղորդավարուհու ձայնից անգամ կարելի նկատել, որ նա թույլ է, վատառողջ և վատ է զգում իրեն։ Նա տեղափոխվել է ՍլավՄեդ հիվանդանոց շտապ օգնության մեքենայով և այժմ էլ գտնվում է այնտեղ։

Պատճառն այն է, որ վերջերս Զառան վարակված է եղել կորոնավիրուսով։ Համավարակը հաղթահարելուց հետո այլ բարդություններ են առաջացել, որով էլ պայմանավորված է դերասանուհու մոտ առաջացած խնդիրները։

Նրա մոտ մի ախտորոշում է կատարվել, որի ցուցանիշը բավականին բարձր է։ Եթե նորմայում այն պետք է հիսուն լինի, ապա Զառայի մոտ 2000 է։ Օրգանիզմի այս վիճակին վատ է արձագանքում նրա սիրտը։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Բժիշկներն ամեն բան անում են, որպեսզի օգնեն դերասանուհուն։ Զառային շուտափույթ ապաքինում ենք մաղթում։ Նրա հեռախոսազրույցը կգտնեք վարը ներկայացաված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: