Այսօր աշխարհը քննարկում է ռուս-ուկրաինական պատերազմը։ Աշխարհում բոլորը հասկանում և միաբերան շարունակում են պնդել՝ հետևանքներն աղետալի կլինեն։

Եվ ինչպես միշտ բոլորն են հորդորում՝ րոպե առաջ կանգնեցնել արհավիրքը։ Բայց ինչպե՞ս, հորդորները միտ են ու անդադցար, բայց արհավիրքը չի դադարում։ Միջազգային հանրությունը երկու մասի է բաժանվել՝ Զելենսկիին քննադատողներ և Պուտինին մեղադրողներ կամ հակառակը։

Բելառուսիայի նախագահի մասկացությամբ պաշտոնյանների հետ զրույցի տեսանյութում նկատելի է՝ ինչպես է բարկանում Լուկաշենկոն բարձրաստիճան զինվորականի հետ ունեցած զրույցի ժամանակ և հարց ուղղում՝ արդյո՞ք փոխանցել են Զելենսկիին իր հորդորները Ռուսաստան զանգելու և Շոյգուի հետ խոսելու մասին։

Երբ բարձրաստիճան զինվորականն ասում է, որ ամեն բան բառացի փոխանցել են, Լուկաշենկոն է՛լ ավելի է բարկանում և վիրավորական խոսքեր հղում Ուկրաինայի նախագահի հասցեին։

Լուկաշենկոն վերջինիս մասին արտահայտվում է ինչպես անպատասխանատու մարդու մասին։ Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։