«Երևանը մենք ենք»․ ֆրանսահայ Միլենան կատարում է Ֆորշի երգը


Միլենա Մութաֆյանը ֆրանսահայ երգչուհի է, ում գրավում է հայկական մշակույթը։ Միլենան անչափ գեղեցիկ կատարում է տեսագրել ու տեղադրել յութուբում։ Նա ինքնատիպ կերպով ներկայացրել է Ֆորշի հարազատ ու գեղեցիկ երգերից մեկը՝ «Երևանը մենք ենք»։

Միլենան, երգը տեղադրելով յութուբյան իր ալիքում, գրել է, որ անցնող տարին բավականին ծանր էր բոլորի համար, սակայն այն առավել ծանր ու դժվար տարի է եղել իր երկրի՝ Հայաստանի համար, ինչպես նաև բոլոր հայերի համար։

Միլենան գրել է նաև, որ իր կատարումը նվիրում է գեղեցիկ մայրաքաղաք Երևանին, որ մի փոքր ժպիտ պարգևի լսողներին։ Միլենան հույս է հայտնել, որ 2021 թվականը կլինի շատ ավելի լավ տարի։

Միլենան կատարումը ներկայացրել է գիթառի հնչյունների զուգակցությամբ։Գիթառը հնչեցնում է Ռոմեն Ամարդելը։ Միլենա Մութաֆյանի անչափ գեղեցիկ ու սրտից բխող կատարումը՝ նվիրված մեր չքնաղ մայրաքաղաքին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!