Երկրորդ սպանված գերին․ վիրավորում ստացած Շավարշը անգիտակից վիճակում էր, գերի են վերցնում ու․․․


Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները նորություն չեն հայկական կողմի համար։

Հակառակորդ երկիրը միշտ էլ հատուկ ընդգծված դաժանությամբ է հանդես եկել։ Սեպտեմբերի տասներեքին թշնամին կրկին հանցագործություններ է թույլ տվել։

Տեսախցիկի առջև նրանք ցույց են տալիս, թե ինչպես են վիրակապում և խնամում վիրավոր հայ զինվորին, սակայն կարճ ժամանակ անց տվյալ զինվորին արդեն սպանված են ուղարկում Հայասատան՝ որպես հումանիտար քայլ։ Այս ամենը սարսափելի է և թվում է՝ անիրական։ Դավիթի մասին արդեն հայտնել ենք։

Եվ ահա ևս մեկ սպանված զինվոր։ Ադրբեջանն արդեն երկրորդ զինվորին է սպանված ուղարկում։ Երկրորդ գերին, ում սպանել են։ Նյութին կցված լուսակարում Շավարշ Մարգարյանն է։

Պատերազմը սկսելու հաջորդ օրը ադրբեջանական մամուլը տարածել էր մի տեսանյութ, որտեղ վիրավորում ստացած Շավարշը անգիտակից վիճակում էր։ Գերի են վերցնում ու․․․ Խաղաղություն գտեք Աստծո մոտ, Տղե՛րք։


Понравилась статья? Поделиться с друзьями: