Երկրաշարժ Սյունիքում․ այն զգացվել է Հայաստանի մի շարք քաղաքներում․ մանրամասներ


Վերջին ժամանակներում լուրերը միայն բացասական են և լի տագնապով։ Օդում կախված պատերազմի վտագը բավական չէ, հիմա էլ բնական աղետներն են իրենց զգացնել տալիս։

Բնություն ասես կռվի է դուրս եկել մարդու դեմ, քանզի բավականին մեծ են դարձել մարդ արարծի քայլերը և շատ առաջ են ցանկանում գնալ։ Սյունիքում երկաշարժ է զգացվել։ Այդ մասին համացանցային հարթակում գրում են բազմաթիվ օգտատերեր, որոնք փաստում են, որ զգացել են երկրաշարժը։

Ըստ օգտատերերի՝ այն բավականին ուժգին և երկար է տևել Սյունիքում։ Օգտատերերի կողմից արված մեկնաբանություններում նշվում է նաև Կապան, Արցախ, Ագարակ, զգացել են նաև Երևանում՝ թույլ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության երկրաշարժը գրանցվել է 21:57 րոպեին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Իրանում 7-8 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 2 բալ ուժգնությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: