«Երկու տարվա մեջ առաջին անգամ»․ Սիրուշոն վատառողջ է․ մանրամասներ


Ակտիվ գործունեությունը վերսկսած սիրված երգչուհի Սիրուշոն վատառողջ է։ Երգչուհին հետևորդներին տեղեկացրել է , որ այս 2 տարիների ընթացքում 1-ին անգամ վարակվել է կորոնավիրուսով։

Թեստի դրական պատախան ունի։ Նա հանրայնացրել է լուսանկար, որին կից գրել է․ «Covid19-ի թեստը դրական է եղել․․․ 2 տարվա մեջ 1-ին անգամ»։ Երգչուհուն հաջողվել է այս 2 տարիների ընթացքում չվարակվել հայտնի վիրուսով, սակայն, ցավոք սրտի, շրջանցել այդպես էլ չհաջողվեց։

Մեկնաբանություններում երկրպագուները ուժ են տվել, ոգևորող խոսքեր գրել և նշել՝ Սիրուշոն ուժեղ է և Covid-ը ոչինչ է, որ վերջինս այն հաղթահարել չկարողանա։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երգչուհու հետևորդները թեև տխրել են նրա վատառողջ լինելու հանգամանքով, բայց նկատել են, որ հանրայնացված լուսանկարն անչափ գեղեցիկ է և այն հավանումների են արժանացրել, հաճոյախոսական մեկնաբանություններ հղել ու առողջություն մաղթել։

Սիրուշոյին հիիվանդության թեթև ընթացք և շուտափույթ առողջություն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!