Երկու տաղանդ․ երկու քնքուշ ձայն․ ի՞նչը միավորեց այս երկու երգչուհիներին․ տեսանյութ


Մալենան չորս րոպե գտնվեց Մանկական Եվրոտեսիլի բեմում և գրավեց ողջ աշխարհը։ Աշխարհը ևս մեկ անգամ լսեց Հայաստանի մասին և լսեց տաղանդավոր հայուհու շուրթերից։

Իսկ այժմ մեկ այլ տաղանդավոր հայուհու մասին՝ Ռոզա Լինն։ Ռոզան այս տարի կներկայացնի Հայաստանը Եվրոտեսլում։ Երկու տաղանդ և երկու քնքուշ ձայն։

Իսկ ի՞նչը միավորեց այս երկու երգչուհիներին։ Իհարկե երգը։ Համատեղ երգը։ Մալենան և Ռոզա Լիննը զուգերգով են հանդես եկել։ Նրանք ներկայացրել են Լորինի «Euphoria» ստեղծագործության իրենց տարբերակը։

Այն այնքան նուրբ ու թավշյա է ստացվել, որ մեկնաբանություններում հաճախ կարելի է հանդիպել, որ հայուհիների կատարումն առավել հաճելի է լսել։ Ռոզա Լիննին մաղթում ենք առաջիկայում հաղթանակ գրանցել և ևս մեկ անգամ բարձրացնել հայի անունը։

Իսկ Մալենային հաղթանակներ այլ բեմերում և մրցույթներում։ Տաղանդավոր երգչուհիների կատարումը կարող եք վայելել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: