Երկու մանկության անբաժան ընկերը միասին բռնեցին հավերժության ճամփան․ ճանաչենք մեր հերոսներին


Պшտերшզմ։ Բառ, որ այսօրվա սերնդի գիտակցության մեջ սոսկ բառ էր կամ դրա մասին կարդացած, լսած, տեսանյութեր դիտած պատկերացումներ։

Իսկ սեպտեմբերի 27-ից այսօրվա սերունդը սեփական մաշկի վրա զգաց պшտերшզմի իրական ողբերգnւթյnւնը։ Այս սերունդը սրտում վրեժ ունի, սրտում մեծ հավատք ունի առ Աստված։Եվ այն չի կորչելու․ ավելի վեր է բարձրանալու, քանզի իր առաջնորդը Տերն է և քաջ գիտակցում է իր առաքելությունն այս աշխարհում։

Արյшն գնով գոյը կերտած այս սերունդը փառավորված է ընդմիշտ, նրանք անմшհ են , քանզի ապրելու են յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում։ Ճանաչենք նրանց՝ մեր անմшհ հերոսներին, անուն առ անուն։ Էրիկ Արտակի Աբրահամյան և Արտակ Արմենի Սուքիասյան։

Ծնվել են Լոռու մարզի Արևածագ գյուղում։Մանկության ընկերներ են եղել. միասին դպրոց հաճախել, միասին աշխատել, միասին բանակ գնացել։ Էրիկը ծառայում էր Ֆիզուլիում, Արտակը` Մատաղիսում։

Էրիկը տшնկի մեխանիկ-վարորդ էր, պшտերшզմի ժամանակ գտնվում էր Ջաբրայիլում։

Վերջին անգամ` հոկտեմբերի 12-ին, տուն զանգահարելուց հարցրել է, թե ինչպես է ընկերը` հետախույզ Արտակը։ Այդպես էլ չիմացավ, որ ժամեր առաջ Արտակը զnհվել էր, իսկ երկու օր անց` հոկտեմբերի 14-ին, զnհվեց նաև Էրիկը։

Երկու անբաժան ընկերը միասին բռնեցին հավերժության ճամփան։ Հավերժ հիշատակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: