Երկնային հրեշտակներին միացավ նաև Վահե Նազարյանը․ անչափ ցավալի


Երկնային հրեշտակների շարքերը լրացրեց տասնութամյա հերոս Վահե Նազարյանը, ով բռնեց հավերժի ուղին։ Վահեն ընկել է սեպտեմբերյան մարտերի ընթացքում և հանուն հայրենիքի չի խնայել ոչինչ՝ նույնիսկ կյանքը։

Որպես հերոս ընկել է հանուն հայրենիքի, հանուն վաղվա և հանուն այսօրվա կյանքի։ Նա ընկավ, որ ես և դու ապրենք։

Հավերժ հիշենք մեր հերոսին և մեր խոսքով, մեծարանքով ու նրա սխրանքի գնահատանքով հավերժ ապրեցնենք նրան, որ սերունդները ճանաչեն իրական հերոսներին։ Վահեն իր տեսակով և ողջ  էությամբ հերոս էր։

Այս մասին են պատմում նրա դասընկերները, ուսուցիչները։ Ցավն անասելի մեծ է, վիշտն ու կսկիծն ուղղակի անտանելի, որը հավերժ  բույն դրեց հերոսածին մոր սրտում։ Նա ասես Աստծուն էր պետք։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում ընտանիքին, բոլոր հարազատներին, ընկերներին։ Հավերժ փառք քեզ, անմահ հերոս, լույս իջնի շիրիմիդ․․․ Խունկ և Խոնարհում․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!