Կարեն Քոչարյանը, ով հաճախ է անդրադառնում հայաստանյան ներքին քաղաքական անցուդարձին, կրկին անդրադաձ է կատարել իշխանություններին և ոչ միայն փնովել վերջիններիս աշխատանքը, այլ նաև փորձել վիրավորել հասարակության մի հատվածին։

Նա նշել է, որ նրանք կրկին խաբված են, քանի որ իր կարծիքով իշխանությունները միայն խաբել գիտեն։

Նրանց անվանել է անգերազանցելի հեղափոխականներ և գրառման մեջ հասարկության այն հատվածին, ովքեր իշխանության գաղափարներն ընդունում են և հետևում ու սատարում են նրանց, անվանել է «ժեխ», ինչը վիրավորել հանրությանը։

Կարեն Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Մի քանի օրից ամառ է… Երեք տարի առաջ ԺԵԽԸ բարի լուր ստացավ… 50 եվրոյով կթռչի Եվրոպա՝ մասնավորոպես Իտալիա։

Փաստորեն չորս տարվա ընթացքում, միակ բանը, որ այս իշխանություններն անում են անթերի (ես կասեի ֆենոմենալ)՝ ԺԵԽԻ ականջներին լապշա կախելն է: Այս գործում «հեղափոխականներն», իրոք անգերազանցելի են»։