Երեւանի նոր այգին բավականին գեղեցիկ ու լուրջ աշխատանքի արդյունք է․ Աշոտ Ասատրյան


Նոր այգին առավոտից այնքան էին քննադատում ինձ թվաց մի հատ անտանելի ու զզվելի վայրա, որը պետքա կտրել Երևանից ու տանել թափել։

Մի քիչ առաջ աչքովս մի քանի լուսանկար ընկավ՝ գեղեցիկ արձաններ, շատրվաններ և այլն, պարզվեց որ բավականին գեղեցիկ ու լուրջ աշխատանքի արդյունք է։

Հա, ծառերը պահով ճիշտ եք, քիչ են, փոքր են, սկզբնական շրջանում արևոտ ժամերին անհնար կլինի զբոսնելը, երևի միակ թերությունը դա է, որ այգում դժվարությամբ հով տեղ կգտնես, որ արևը չխփի գլխիդ, թե չէ մնացածը շատ էլ նորմալ է, վերջիվերջո իմ իմանալով մասնավոր ընկերությունը իր կողմից է կառուցել այդ ամենը ու կարելի է մարդկանց ուղղակի շնորհակալ լինել։

Մի քիչ էլ խնամքով որ վերաբերվենք, ծառերն էլ իրանց հերթին կաճեն ու ամբողջությամբ շատ սիրուն կլինի։

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջի գրառում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!