Համացանցային տիրույթում ակտիվորեն տարածվում է տեղեկատվություն, ըստ որի Լևոնյան դերասանական, տաղանդավոր ըտանիքում ողբերգություն է կանխվել։

Բանն այն է, որ Խորեն Լևոնյանի եղբայրը՝ Արսեն Լևոնյանը, ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով է իր գլխի վրա։ Արսենը հանրության շրջանում հայտնի է դարձել հեռուստասերիալներից։ Նա հազարավոր երկրպագուներ ունի, ովքեր ցնցված են այս լուրից։

Իսկ վաղ առավոտից Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունվարի մեկին ինքնասպանություն է կանխվել և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Իսկ ոստիկանական խումբը պարզել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ Ա․Լ․-ն։ Նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Հիվանդանոցից հայտնել են, որ, բարեբախտաբար, Ա․Լ․-ի կյանքին վտանգ չի սպառնում։

Բազմաթիվ օգտատերեր սոցտիրույթում մեկնաբանություններում գրառումներ են կատարում և ափսոսանք հայտնում կատարվածի մասին։

Դերասանին առողջություն են մաղթում և նշում, որ սպասում են նրան էկրաններին։ Վարը ներկայացված տեսանյութում այս մասին առաջարկում ենք իմանալ մանրամասն։